ՀՀ ԿԲ–ն 3 մլրդ դրամի ուղենշային միջնաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

15.10.2013 17:39
ՀՀ ԿԲ–ն 3 մլրդ դրամի ուղենշային միջնաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն հոկտեմբերի 15–ին մլրդ դրամի ուղենշային միջնաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGN36294167 սերիայի պարտատոմսեր, որոնք պետք է մարվեն 2016 թվականին ապրիլի 29-ին։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 9,6 մլրդ դրամ, որոնցից 8,52 մլրդ դրամը` մրցակցային։

Աճուրդին մասնակցել է 7գործակալ։ Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.5329 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.7495 տոկոս: ($1 – 408,37 դրամ)  –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև