Կոնվերս բանկը վերագործարկեց «Չարենցավան» մասնաճյուղը

15.10.2013 19:19
Կոնվերս բանկը վերագործարկեց «Չարենցավան» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի տեղի է ունեցել Կոնվերս բանկի «Չարենցավան» մասնաճյուղի վերագործարկման պաշտոնական արարողությունը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Մեզ համար առաջնահերթ խնդիր է բոլոր մասնաճյուղերում բարձրակարգ սպասարկման ապահովումը, այդ իսկ պատճառով մեծ ուշադրություն ենք դարձնում ոչ միայն ծառայությունների կատարելագործմանը, այլ նաև սպասարկման որակի և շենքային պայմանների շարունակական բարելավմանը», - նշել է Կոնվերս Բանկի Գործադիր տնօրենի առաջին տեղակալ Արթուր Հակոբյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ մինչև հաջորդ տարվա վերջ նախատեսվում է վերանորոգել և բանկի կորպորատիվ ոճին համապատասխանեցնել բանկի ամբողջ տարածքային ցանցը։

Վերանորոգված «Չարենցավան» մասնաճյուղի շենքն այժմ լավագույնս հարմարեցված է բանկային ծառայությունների ժամանակակից սպասարկման ստանդարտներին։
Մամուլի ծառայությունից նաև նշեցին, որ ավելի վաղ վերանորոգվել է նաև Կոնվերս բանկի  «Աբովյան» մասնաճյուղը։

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5%: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև