Archives by Month:

Calendar:

  • Calendar

    October 2013
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archive for October 16th, 2013

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հոկտեմբերի 16–ին 406,00 դրամ է կազմել

    Wednesday, October 16th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հոկտեմբերի 9–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 406.00 դրամ է կազմել:

    Հոկտեմբերի 16–ին հայկական դրամի նկատմամբ դոլարի միջին շուկայական փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմել է 406,89 դրամ

    Wednesday, October 16th, 2013

    Հոկտեմբերի 16–ի արդյունքում Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հոկտեմբերի 15–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,86 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 406,89 դրամ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    «Բարեկամական ֆրոդը» բանկային քարտերով իրականացվող խարդախության ամենատարածված ձևն է

    Wednesday, October 16th, 2013

    Բանկային քարտերով խարդախ գործառնությունների ավելի քան 25 տոկոսը բաժին է ընկնում «բարեկամական ֆրոդին», երբ բանկի հաճախորդը համացանցով սեփական քարտի օգնությամբ գնում է կատարում, իսկ այնուհետև փոխհատուցում է պահանջում բանկից։ Նման հետևություն է արել «Կոմերսանտը»` վերլուծելով «Տինկոֆֆ Վարկային Համակարգեր» բանկի տվյալները։ Դրանք կարելի է բավականին ներկայանալի համարել FRG–ի վարկածով, հոկտեմբերի 1–ի դրությամբ բանկն ընգգրկված է կրեդիտ քարտերի շուկայի առաջատարների եռյակում 6.8 տոկոս բաժնեմասով և քարտերի` 71 մլրդ ռուբլի պարտքի ծավալով։

    Արդշինինվեստբանկի վարկային պորտֆելը 9 ամսվա ընթացքում աճել է 23,5 տոկոսով` հասնելով 166,1 մլրդ դրամի

    Wednesday, October 16th, 2013

    Արդշինինվեստբանկի հաճախորդների վարկային պորտֆելը 2013 թ.–ի 9 ամսվա ընթացքում աճել է 23,5 տոկոսով` հոկտեմբերի 1–ի դրությամբ կազմելով 166.1 մլրդ ՀՀ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից։

    Արդշինինվեստբանկի զուտ շահույթը 9 ամսվա ընթացքում ավելացել է 1,3 անգամ` հասնելով 4,1 մլրդ դրամի

    Wednesday, October 16th, 2013

    Արդշինինվեստբանկի զուտ շահույթը 2013 թվականի 9 ամիսների համար կազմել է 4.1 մլրդ ՀՀ դրամ՝ 1,3 անգամ գերազանցելով նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը և արձանագրելով բանկի ողջ պատմության ընթացքում աճի ամենաբարձր տեմպը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից»: