Մինչև 2015 թվականը ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների սնանկացման դեպքում քաղաքացիների կորուստները կփոխհատուցի ՌԴ ԿԲ–ն

17.10.2013 13:07
Մինչև 2015 թվականը ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների սնանկացման դեպքում քաղաքացիների կորուստները կփոխհատուցի ՌԴ ԿԲ–ն

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եթե որևէ ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամ սնանկանա մինչև կուտակումների երաշխավորման համակարգի հայտնվելը, ապա ռուսաստանցիների կուտակային կենսաթոշակների կորուստը կփոխհատուցի Կենտրոնական բանկը սեփական միջոցների հաշվին։

Փոխհատուցման է ենթակա միայն անվանական չափը` գործատուի ապահովագրական վճարների գումարը կուտակային կենսաթոշակում առանց ներդրումային եկամտի։ Նման կարգը, ինչպես գրում է «Վեդոմոստին», նախատեսված է կառավարության կողմից Պետդումա ուղղած կուտակումների երաշխավորման մասին օրինագծով։

ԿԲ–ն այդ կորուստների հնարավոր ծավալը 5 մլրդ ռուբլի է գնահատել, պարբերականին պատմել է դաշնային պաշտոնյան, և հաստատել է կարգավորիչին մոտ աղբյուրը։ Այնուամենայնիվ, կորուստները կարող են ավելին լինել, խոստովանում են թերթի զրուցակիցները, նշելով, որ ՈՊԿՀ–ի` կենսաթոշակային բիզնեսի զարգացմամբ չշահագրգռված անբարեխիղճ տերերի կողմից կենսաթոշակային փողերից օգտվելու գայթակղությունը մեծ կլինի։

Երաշխավորման համակարգը կգործի 2015 թվականից։ Դրան միանալու համար կենսաթոշակային կուտակումների հետ աշխատել ցանկացող բոլոր ՈՊԿՀ–ները պետք է հաստատեն կարգավորիչին իրենց ֆինանսական կայունությունը, անցնեն նոր ընթացակարգի` առանձնացնելով բաժնետերերին և նրանց բաժնեմասերը։ Քաղաքացիների կուտակումներով ներկայում աշխատում է 95 ՈՊԿՀ` հունիսի վերջին դրանք հավաքել են գրեթե 900 մլրդ ռուբլու կուտակումներ։ Այդ ծավալի մեկ երրորդը վեց խոշոր և միջին հիմնադրամներում է։

Համանման իրավիճակ էլ եղել է ավանդների ապահովագրման համակարգի գործարկման ժամանակ, հիշեցնում է պարբերականը` այդ ժամանակ ԿԲ–ն փոխհատուցում էր համակարգում չընդգրկված բանկերի ավանդատուների կորուստները։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև