Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը 15–ամյակը նշել է հիմնական ցուցանիշների էական աճով

17.10.2013 18:51
Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը 15–ամյակը նշել է հիմնական ցուցանիշների էական աճով

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբը նշել է 15–ամյակը հիմնական ցուցանիշների էական աճով։ Ինչպես հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, վերջին 5 տարիներին Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խմբի քանակական ցուցանիշները մի քանի անգամ որակապես փոխվել են։

Այսպես, հաղորդագրության համաձայն,  ընդհանուր ակտիվներն աճել են 4 անգամ, վարկային ներդրումները` 5 անգամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները` մոտ 3 անգամ, կանոնադրական կապիտալը` 2 անգամ:

«Մենք ձգտում ենք արդարացնել մեզ ցուցաբերած այն բարձր վստահությունը և դառնալ շուկայի լավագույն բանկ մատուցվող ծառայությունների ոչ միայն քանակով, այլ նաև որակով»,– ընդգծեց Բանկի գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում  տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը։

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ռուսաստանյան Գազպրոմբանկի, ՀՀ Կառավարության, Կենտրոնական բանկի ներկայացուցիչները, Բանկի բազմաթիվ հաճախորդներ ու գործընկերներ:

«Առէկսիմբանկի, ինչպես նաև նոր Հայաստանի  պատմությունները սերտորեն կապված են իրար հետ և միասին անցել են տարբեր մարտահրավերներով լի երկար ճանապարհ»,– ասաց Խանդկարյանը։

Նա միաժամանակ ավելացրեց, որ այս տարիների ընթացքում Բանկը որդեգրել է հավասարակշռված և պահպանողական քաղաքականություն` մշակելով զարգացման հստակ ռազմավարություն, մշտապես կատարելագործելով իր մասնագիտական հմտությունները, փորձելով հաճախորդներին տրամադրել առավել ամբողջական և որակյալ սպասարկում:

«Ինչպես ցույց տվեց  փորձը, նման մոտեցումը 15 տարիների ընթացքում հիմք դրեց Առէկսիմբանկի  կանոնավոր զարգացմանը», - ընդգծեց Ա.Խանդկարյանը:

Գազպրոմբանկի առաջին փոխնախագահ,   «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» Խորհրդի անդամ Վիկտոր Կորենդյուկն իր հերթին  որակեց Առէկսիմբանկի դինամիկ զարգացումը և նրա դերը Հայաստանի արդյունաբերության ռազմավարական ոլորտների` մասնավորապես վառելիքաէներգետիկ հատվածի ֆինանսավորման հարցում:

«Գազպրոմբանկը Հայաստանում բիզնեսի զարգացման լուրջ հեռանկարներ ունի: Այսօրվա դրությամբ Հայաստանի տնտեսությունում արդեն կատարել ենք շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

Կորենդյուկը միաժամանակ ավելացրեց, որ  նախատեսվում են ևս մի շարք հետաքրքիր նախագծեր` ուղղված Գազպրոմբանկի ներդրումային բիզնեսի զարգացմանը:

«Հայկական հողի վրա մենք մեզ կայուն ենք զգում և մտադիր ենք հետագայում էլ հաջողությամբ զարգացնել մեր հայաստանյան «դստերը», - եզրափակեց Վ. Կորենդյուկը:

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. և 2007 թվականից Բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի` «Գազպրոմբանկ» (ԲԲԸ) դուստր ձեռնարկությունը: 2010 թվականին «Առէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հաջողությամբ անցել է ISO 9001-ը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25