ՀՀ կառավարությունը ԿԲ–ին 15 մլն եվրոյի բյուջետային երաշխիքներ է տրամադրել

17.10.2013 19:08
ՀՀ կառավարությունը ԿԲ–ին 15 մլն եվրոյի բյուջետային երաշխիքներ է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել ԿԲ—ին 15 մլն եվրոյի բյուջետային երաշխիքներ տրամադրել KfW գերմանական բանկի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների շրջանակներում։

ՀՀ կառավարությունն ու KfW բանկը 2012 թ.–ի հունիսի 11–ին 15 մլն եվրոյի վարկային համաձայնագիր էին ստորագրել «Աջակցություն Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին» ծրագրի շրջանակներում։

Ծրագիրն ուղղված է գյուղատնտեսության հատվածի փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը։ Վարկերը մեծ մասամբ կուղղվեն գյուղտեխնիկայի գնմանը, հողատարածքների ընդլայնմանը, ջերմոցների կառուցմանը։ Բացի KfW բանկի միջոցներից Հայաստանի կառավարությունը 5 մլն դոլար կտրամադրի Գերմանիայի կառավարությունից ստացված դրամաշնորհի միջոցներից։

Ըստ պայմանավորվածության` համաձայնագրի ուժի մեջ մտնելու նախապայման է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բյուջետային երաշխիքների տրամադրումը։

«Բյուջետային համակարգի մասին» օրենքի 11–րդ հոդվածի համաձայն` երաշխավորված պարտքային պարտավորությունների չկատարմամբ պայմանավորված գումարները վճարվում են պահուստային ֆոնի միջոցներից։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև