ԱԽՏ բորսաներն աճ են գրանցել ԱՄՆ–ում բյուջետային ճգնաժամի կարգավորման ֆոնին

18.10.2013 11:01
ԱԽՏ բորսաներն աճ են գրանցել ԱՄՆ–ում բյուջետային ճգնաժամի կարգավորման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի բյուջեի շուրջ կայացած համաձայնությունից հետո ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակներն ուրբաթ առուվաճառքները բացել են ցուցիչների ավելացումով, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225–ն առուվաճառքների առաջին րոպեներին աճել է 0.02 տոկոսով` մինչև 14589, 60 կետը։ Հարավկորեական KOSPI–ն բարձրացել է 0.16 տոկոսով` մինչև 2043.82 կետը։ Ավստրալական S&P/ASX 200 ցուցիչն առքուվաճառքի առաջին րոպեներին նույնպես «կանաչ գոտում» է և կազմում է 5307.30 կետ։

Դեֆոլտը կանխելու համար ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է մի օրենք, որով ժամանակավորապես վերականգնվում է պետական հաստատությունների ֆինանսավորումն ու բարձրանում է պետական պարտքի շեմը։ Օրինագիծը նախատեսում է պետհաստատությունների ֆինանսավորում մինչև 2014 թվականի հունվարի 14–ը և փոխառության շեմի ընդլայնում մինչև փետրվարի 7–ը։ Այդ հարցի շուրջ պայմանավորվածության բացակայությունն ԱՄՆ–ին տեխնիկական դեֆոլտի վտանգի առջև էր կանգնեցրել։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև