Հայաստանի բանկային համակարգի ակտիվները երրորդ եռամսյակում աճել են 13,54%–ով`կազմելով 2 719,6 մլրդ դրամ

18.10.2013 14:08
Հայաստանի բանկային համակարգի ակտիվները երրորդ եռամսյակում աճել են 13,54%–ով`կազմելով 2 719,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2013թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ  կազմել են 2 719,6 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 13,54 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համաձայն` համախառն ակտիվների մեծությամբ առաջատարն է Ամերիաբանկը` 296,6 մլրդ դրամ ցուցանիշով (տարեսկզբի համեմատ աճը` 21,04%)։ Բանկերի համախառն ակտիվներում Ամերիաբանկին բաժին է հասնում դրանց մեծության 10,9 տոկոսը։

Համախառն ակտիվների ծավալով երկրորդ տեղում է ՎՏԲ–Հայաստան Բանկը` 291,1 մլրդ դրամ (աճը` 37,77%), այնուհետև` ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` 263,9 մլրդ դրամ (աճը` 6,68%), Արդշինինվեստսբանկը` ավելի քան 261,8 մլրդ դրամ (աճը` 31,91%) և HSBC Բանկ Հայաստանը` մոտ 227,8 մլրդ դրամ  (աճը` 7,76 %)։

2013թ.–ի սեպտեմբերի 30–ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ։ ($1 –ը` 406,36 դրամ)–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև