HSBC Բանկ Հայաստանի կողմից ներկրման գծով առևտրի ֆինանսավորման ծավալը 9 ամսում կազմել է 20 մլրդ դրամ, ինչը 31%–ով գերազանցում է 2012 թ.–ի նույն ցուցանիշը

18.10.2013 14:34
HSBC Բանկ Հայաստանի կողմից ներկրման գծով առևտրի ֆինանսավորման ծավալը 9 ամսում կազմել է 20 մլրդ դրամ, ինչը 31%–ով գերազանցում է 2012 թ.–ի նույն ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանի կողմից ներկրման գծով  առևտրի ֆինանսավորման ծավալը 2013 թվականի 9 ամսում կազմել է 20 մլրդ դրամ, ինչը 31%–ով գերազանցում է 2012 թ.–ի նույն ցուցանիշը, ուրբաթ հայտնեց բանկի առևտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Կամո Մարգարյանն «Առևտրի ֆինանսավորման ակադեմիա» ութերորդ նախաձեռնության ժամանակ։

«Նման արդյունքի մեզ հաջողվեց հասնել բանկի կողմից առևտրի ֆինանսավորման զանազան գործիքների հաշվին, այդ թվում` ապրիլից գործարկված Ձեռնարկությունների սարքավորումների ֆինանսավորում ակցիայի հաշվին»,– ասաց Մարգարյանը։

Ըստ նրա, դա հայկական շուկայում նմանը չունեցող լավագույն գործիքն է, որի հաշվին տարեկան 7 տոկոս աննախադեպ տոկոսադրույքով ֆինանսավորվում է ձեռնարկությունների սարքավորումների` գյուղատնտեսական կամ բժշկական սարքավորումների կամ արտադրական գծերի ներկրումը։

Նա նշեց նաև, որ բանկը միաժամանակ միջազգային շուկայում գործող օպերացիոն ռիսկերի նվազագույն մակարդակ է ապահովում։

«Այս տարի ավելի քան 40 ընկերություն է օգտվել այդ ծառայությունից, ինչը 35 տոկոսով գերազանցում է 2012 թվականի մասնակիցների թիվը` միաժամանակ գործարքի միջին արժեքը կազմել է 500 հազար եվրո»,– ասաց Մարգարյանը։

HSBC Բանկ Հայաստանը «Առևտրի ֆինանսավորման ակադեմիա նախաձեռնությունը» գործարկել է 2010 թվականից` ձեռնարկատերերին արտաքին առևտրի ֆինանսավորման գործիքներ տրամադրելու, տվյալ ոլորտում ռիսկերի գնահատման և նոր շուկաներ մտնելու գործունեության ճիշտ կազմակերպումն արդյունավետ կառավարելու համար։

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցված է 1995 թվականի սեպտեմբերի 25-ից: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի 70 տոկոսը, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է: -0- -


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև