Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 86,2 մլն դոլար

21.10.2013 11:53
Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 86,2 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 14–18–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 86,2 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 406,50 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 6,6 մլն եվրո և ավելի քան 883,6 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 550,76 և մեկ ռուբլու դիմաց 12,54 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Միաժամանակ ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 83,1 մլն դոլար, մոտ 11,1 մլն եվրո և մոտ 115,5 մլն ռուբլի, համապատասխանաբար, 407,89 դրամ, 553,80 դրամ և 12,73 դրամ փոխարժեքներով։

Բացի այդ, 2013 թվականի հոկտեմբերի 7–13–ը հայկական բանկերի կողմից տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է 31,2 մլրդ դրամ, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 26,8 մլն դրամ ($1 –ը` 406,51 դրամ է): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև