ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով ՊԿՊ-ներ է տեղաբաշխել

21.10.2013 18:12
ՀՀ ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով ՊԿՊ-ներ է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26214146 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 905 մլն դրամ, որից մրցակցային` 840 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 65 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ:

Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 478 232 983 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.0031 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0330 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև