Հայաստանի առևտրային բանկերի վարկային ավանդները III եռամսյակում աճել են 10.87%–ով` հասնելով 1692,5 մլրդ դրամի

21.10.2013 18:46
Հայաստանի առևտրային բանկերի վարկային ավանդները III եռամսյակում աճել են 10.87%–ով` հասնելով 1692,5 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի առևտրային բանկերի համախառն վարկային ավանդները 2013 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ աճել են 10.87%–ով։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն, երրորդ եռամսյակում հաճախորդներին տրամադրած վարկերի մեծությամբ առաջատարը շարունակում է մնալ ՎՏԲ–Հայաստան բանկը` 203.5 մլրդ դրամ ցուցանիշով, որը տարեսկզբից ավելացել է 29.47 տոկոսով։

Վարկերի ծավալով երկրորդ տեղում է Ամերիաբանկը` 172.4 մլրդ դրամով (աճը`10,62%), այնուհետև` ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` 167,5 մլրդ դրամով (աճը` 5,19%), Արդշինինվեստբանկը` 161 մլրդ դրամով  (աճը` 21,31%), HSBC բանկ Հայաստանը` 133,6 մլրդ դրամով (աճը` 2,92%)։

Հայաստանի առևտրային բանկերի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 2 719,6 մլրդ դրամ (տարեսկզբի նկատմամբ աճը` 13,54%), պարտավորությունները` 2 274,6 մլրդ դրամ  (աճը` 14,21%), բանկերի ընդհանուր կապիտալը` 444,9 մլրդ դրամ (աճը` 10,21%)։ ($1 –ը` 406,11 դրամ) -0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև