Ռուսական բանկերը հունվարի 1–ից կարող են նվազեցնել կանխիկացման սահմանաչափը

22.10.2013 11:50
Ռուսական բանկերը հունվարի 1–ից կարող են նվազեցնել կանխիկացման սահմանաչափը

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2014 թվականի հունվարից բազմաթիվ բանկեր կարող են նվազեցնել կանխիկացման լիմիտները և սահմանափակել միջոցների փոխանցման օպերացիաների ծավալները։ Ինչպես հայտնում է Банки.ру–ն, վկայաբերելով Ռուսաստանի ռուսական բանկերի ասոցիացիայի (ՌՌԲԱ) ղեկավարներին, դա կապված է կանխիկ հաշվարկների սահմանափակման օրենքի ընդունման և «Ազգային վճարային համակարգի մասին» (ԱՎՀ) օրենքի 9–րդ հոդվածի` ուժի մեջ մտնելու հետ։

Այնպիսի քայլերը, ինչպիսին է կանխիկացման լիմիտի նվազեցումը և փոխանցվող միջոցների ծավալների սահմանափակումը, բանկերին պետք են խարդախությունների ռիսկերի նվազեցման և անօրինական կանխիկացման գործառույթներին խոչընդոտելու համար։ Այդպես է կարծում ՌՌԲԱ ղեկավարությունը։

«Բոլոր բանկերը կանխիկը հանելու լիմիտ են սահմանելու։ Դա հենց խարդախության կանխման ձև է` բանկերն իրավունք ունեն պաշտպանելու իրենց,– երկուշաբթի` հոկտեմբերի 21–ին, լրագրողների հետ զրույցում ՌՌԲԱ առաջին փոխնախագահ, «Բանկեր. Ֆինանսներ. Ներդրումներ» խորհրդատվական խմբի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Խանդրուևը։ – Բանկերն իրավունք ունեն դա անելու։ Բնականաբար, նախնական հայտարարության պայմանով` դա ամրագրելով պայմանագրերում, հաճախորդների սպասարկման կանոններում»։

«Ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանության միություն» սպառողների համառուսական հասարակական կազմակերպության ղեկավար Իգոր Կոստիկովը նույնպես գիտի բանկերի` լիմիտները նվազեցնելու մասին, բայց, ի տարբերություն Խանդրուևի, կապում է դա ոչ թե ԱՎՀ–ի 9–րդ հոդվածի, այլ պետության` կանխիկի հաշվարների սահմանափակման ծրագրերի հետ։ Նոյեմբերին, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեևը, Ֆինանսների նախարարությունը մտադիր է Պետդումա ուղղել մինչև 600 հազար ռուբլի կանխիկ վճարումների առավելագույն չափի սահմանափակման մասին։ Այս սահմանումը կարող է սկսել գործել արդեն հաջորդ տարվա հունվարի 1–ից։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև