Հայաստանի բանկերի հաճախորդների նկատմամբ պարտավորություններն աճել են 16,83%–ով` մինչև 1 456,6 մլրդ դրամ

22.10.2013 14:14
Հայաստանի բանկերի հաճախորդների նկատմամբ պարտավորություններն աճել են 16,83%–ով` մինչև 1 456,6 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի բանկերի պարտավորությունները հաճախորդների նկատմամբ կազմել են 1 456,6 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 16,83 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն` երրորդ եռամսյակում հաճախորդների նկատմամբ պարտավորությունների մեծությամբ առաջատար է Ամերիաբանկը` 166.7 մլրդ դրամ (աճը տարեսկզբի համեմատ`  32%) ցուցանիշով։

Հաճախորդների նկատմամբ պարտավորությունների ծավալով երկրորդ տեղում է Արդշինինվեստբանկը` 149,5 մլրդ դրամով  (աճը`30,65%), այնուհետև` HSBC Բանկ Հայաստանը` 144,5 մլրդ դրամով (աճը` 6,37%), ՎՏԲ–Հայաստան բանկը`4 մլրդ դրամով  (աճը` 30,81%), Յունիբանկը` 130,2 մլրդ դրամով (աճը` 15,74%).

Հայաստանի առևտրային բանկերի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 2 719,6 մլրդ դրամ (աճը տարեսկզբի համեմատ` 13,54%), պարտավորությունները` 2 274,6 մլրդ դրամ (աճը` 14,21%), բանկերի ընդհանուր կապիտալը` 444,9 մլրդ դրամ (աճը` 10,21%). ($1 – 406,11 դրամ)։ –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև