ՎԶԵԲ-ը 12.5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ տեղական արժույթով վարկային փաթեթ է տրամադրում հայաստանյան ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ

22.10.2013 14:32
ՎԶԵԲ-ը 12.5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ տեղական արժույթով  վարկային փաթեթ է տրամադրում հայաստանյան ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ
ԵՐԵՎԱՆ. 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն  ԱԿԲԱ –ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ 9 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ տեղական արժույթով`  ՄՓՄՁ-ների հետագա վարկավորման համար, ինչպես նաև 3.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար տեղական արժույթով` էներգաարդյունավետության վարկերի համար, ասվում է ՎԶԵԲ–ի հաղորդման մեջ։
«ՎԶԵԲ–ը շարունակում է ուժեղացնել Հայաստանի մասնավոր հատվածում ֆինանսական միջնորդությունը, կենտրոնանալով հատկապես միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ-ների) վրա:  Բացի այդ, Բանկը նպաստում է Հայաստանում էներգաարդյունավետության զարգացմանը` օգնելով մասնավոր հատվածի սուբյեկտներին և բնակիչներին ներդրումներ կատարել  էներգաարդյունավետության ծրագրերում»,– նշվում է հաղորդագրության մեջ։

ՎԶԵԲ-ի տրամադրած միջոցները կօգնեն ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ շարունակել աջակցել կենսունակ ՄՓՄՁ-ներին, որոնց համար ֆինանսավորման հասանելիությունը, հատկապես տեղական արժույթով, շարունակում է մնալ սահմանափակ:

Սա լինելու է էներգաարդյունավետության ծրագրերի համար ԱԿԲԱ ԲԱՆԿԻՆ հատկացվող առաջին վարկային գիծը, որն օգտագործվելու է բնակիչների և ՄՓՄՁ-ների հետագա վարկավորման համար` բարելավելու էներգաարդյունավետությունը լավագույն տեխնոլոգիաներում ներդրումներ կատարելու միջոցով:

«Սա Հայաստանում ստորագրված էներգաարդյունավետության վարկային ծրագրերից երրորդն է, իսկ ԱԿԲԱ ԲԱՆԿԻՆ տրամադրվող առաջին նման վարկն է Էներգաարդյունավետության կովկասյան ծրագրի (CEEP) շրջանակներում»,– ասաց ՎԶԵԲ-ի` երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը։

«Երեք տարի տևողությամբ ֆինանսավորման այս ծրագիրն ուղղված է էներգաարդյունավետության ֆինանսավորմանը և էներգիայի ռացիոնալ օգտագործման ներդրումներին ԱԿԲԱ ԲԱՆԿԻ մանրածախ և ՄՓՄՁ հաճախորդների համար: ՎԶԵԲ-ը շարունակում է աջակցել Հայաստանում ՄՓՄՁ-ների վարկավորմանը, և առ այսօր ստորագրել է ավելի, քան 103 ԱՄՆ դոլար արժողությամբ  19 ծրագիր հայաստանյան` Բազմաբանկ ֆինանսավորման ծրագիր II-ի շրջանակներում»,– ասաց նա։

Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի խոսքով,  ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ուրախ է շարունակել ՎԶԵԲ-ի հետ մեր հաջող համագործակցությունը:

«Էներգաարդյունավետությանն ուղղված նոր վարկային գիծը մեզ թույլ կտա ներկայացնել այս նոր պրոդուկտը մեր հաճախորդներին և խթանել մեր մանրածախ և ՄՓՄՁ հաճախորդներին ավելի արդյունավետ կերպով օգտագործել Հայաստանի էներգետիկ պաշարները»,– ասաց նա։

Բացի այդ, տեղական արժույթով ՄՓՄՁ-ների ֆինանսավորման ծրագիրը տրամադրում է միջոցներ մեր հիմնական հաճախորդների` միկրո, փոքր և միջին բիզնեսների համար և կօգնի էլ ավելի ուժեղացնել մեր դիրքը ՄՓՄՁ-ների հատվածում

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն (նախկինում՝ Հայաստանի Փոխօգնության Գյուղացիական Բանկ, ACBA) ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS»ծրագրի շրջանակներում: ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն առաջատար դիրքեր է զբաղեցնում կապիտալի ծավալով և երկրորդ տեղը` ընդհանուր ակտիվների մեծությամբ։ Այս տարվա հունիսի 30–ի դրությամբ բանկը մենատնտեսների և ագրոբիզնեսի վարկավորման առաջատարն է։

ՎԶԵԲ-ը Հայաստանում գործունեություն է ծավալում երկրի անկախության ձեռք բերելու պահից ի վեր և առ այսօր Հայաստանում ներդրել է ավելի քան 652 միլիոն եվրո 123 ներդրումային ծրագրերում: Բանկը կենտրոնանում է ֆինանսական ոլորտի զարգացման օժանդակության վրա` նպատակ ունենալով բարելավելու տեղական`հատկապես Հայաստանի գյուղական շրջաններում գործող ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելիությունը: 2013թ.–ին ՎԶԵԲ-ը Հայաստանում ստորագրել է 32 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ 7 ծրագիր:- 0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև