ՀՀ Կենտրոնական բանկը Կոնվերս բանկին վճարահաշվարկային համակարգ ստեղծելու թույլտվություն է տրամադրել

22.10.2013 19:03
ՀՀ Կենտրոնական բանկը Կոնվերս բանկին վճարահաշվարկային համակարգ ստեղծելու թույլտվություն է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի կողմից «Կոնվերս Տրանսֆեր» հայաստանյան վճարահաշվարկային համակարգի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվություն է տրամադրել, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին կարգավորիչի մամուլի ծառայությունից։

Ըստ հաղորդագրության` թույլտվության տրամադրման մասին որոշումը ընդունվել է ԿԲ–ի կողմից հոկտեմբերի 21–ին կայացած նիստի ժամանակ։

«Կոնվերս բանկ»ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին, 2007 թ.–ի փետրվարից 95 տոկոս մասնաբաժնով բանկի սեփականատեր է դարձել արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը։ Մնացած 5 տոկոսը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև