Archives by Month:

Calendar:

  • Calendar

    October 2013
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archive for October 23rd, 2013

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հոկտեմբերի 23–ին կազմել է 1 դոլարի դիմաց 405,42 դրամ

    Wednesday, October 23rd, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հոկտեմբերի 23–ին, հոկտեմբերի 22–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0.29 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 405.42 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    Հայաստանի արտաքին պարտքն առաջին կիսամյակում կրճատվել է 4,5%–ով` հասնելով 3713.5 մլն դոլարի

    Wednesday, October 23rd, 2013

    Հայաստանի արտաքին պետական պարտքը 2013 թվականի առաջին կիսամյակում կրճատվել է 4,5 տոկոսով և կազմել է 3713.5 մլն դոլար, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի «Ֆինանսական կայունությունը 2013 թվականի առաջին կիսամյակում» զեկույցում։

    «Անելիք բանկ» ՓԲԸ-ն բարելավել է «Տոնական» վարկատեսակի պայմանները

    Wednesday, October 23rd, 2013

    «Անելիք բանկ» ՓԲԸ-ն բարելավել է «Տոնական» «Տոնական» վարկատեսակի պայմանները, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

    ՀՀ ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 1–ին կիսամյակում ավելացել են 31%-ով` կազմելով 50.2 մլրդ դրամ

    Wednesday, October 23rd, 2013

    Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2013թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում ավելացել են 31 տոկոսով և 2013 թվականի հունիսի 30–ի դրությամբ կազմել են ավելի քան 38,3 միլիարդ դրամ, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի «Ֆինանսական կայունությունը 2013 թվականի առաջին կիսամյակում» զեկույցում։

    Հայաստանում ՀՆԱ–ի աճը առաջին կիսամյակում կազմել է 3,5 տոկոս արդյունաբերության ճյուղի ցածր աճի և շինարարության ճյուղի նվազման հետևանքով. ԿԲ

    Wednesday, October 23rd, 2013

    2013 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է և կազմել 3.5%, ինչը պայմանավորվել է հիմնականում շինարարության ճյուղի անկմամբ և մշակող արդյունաբերության ճյուղի դանդաղ աճի տեմպերով: Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ «2013 թ.–ի առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվությունում»։

    ԱԽՏ բորսաները բացվել են աճով ԱՄՆ–ից սպասվող նորությունների ֆոնին

    Wednesday, October 23rd, 2013

    Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բորսաները չորեքշաբթի` հոկտեմբերի 23–ի առուվաճառքը բացել են աճով ԱՄՆ–ում տնտեսության խթանման ծրագրի ընթացիկ ծավալների պահպանման սպասման ֆոնի ներքո, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

    Բյուջետային ճգնաժամի հետևանքով ԱՄՆ–ում 120 հազար աշխատատեղ կկրճատվի, ՀՆԱ—ի աճն էլ կդանդաղի

    Wednesday, October 23rd, 2013

    ԱՄՆ–ում դեմոկրատների և հանրապետական միջև բյուջետային դիմակայության պատճառով, որը հանգեցրեց պետական հաստատությունների երկշաբաթյա փակման, 120 հազար աշխատատեղ կկրճատվի, այն 0,25 տոկոսային կետով կդանդաղեցնի տնտեսական աճը 2013 թ.–ի չորրորդ եռամսյակում, երեքշաբթի լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահին առընթեր տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ Ջեյսոն Ֆերմանը։