ՌԴ ֆոնդային առուվաճառքներն ավարտվել են ԴՊՀ նիստի սպասման ֆոնին

24.10.2013 12:32
ՌԴ ֆոնդային առուվաճառքներն ավարտվել են ԴՊՀ նիստի սպասման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսական ֆոնդային բորսայի առևտրային նստաշրջանն ավարտվել է հիմնական ցուցիչների նվազումով։ ՄՄԱԲ–ն նվազել է 1.41 տոկոսով` մինչև 1507,26 կետը։ РТС ցուցիչն առևտրային նստաշրջանի վերջում ընկել է 1.55 տոկոսով` մինչև  1494,96 կետը։ Առուվաճառքների ծավալն օրվա արդյունքներով կազմել է 505.2 մլրդ ռուբլի։

Շուկաները շտկումներ են կատարում ԱՄՆ ԴՊՀ–ի նիստին սպասելու ֆոնին, հայտնել է ԲԱԲ «ՌոսԵվրոԲանկ» բրոքերային գործառնությունների բաժնի գլխավոր մասնագետ Դմիտրի Միրենսկին։ Ռուսական ֆոնդային ցուցիչները նույնպես նվազել են։ Դաշնային պահուստի ակնկալվող նիստը, ամենայն հավանականությամբ, էական լուրեր չի բերի կարգավորիչի հետագա քաղաքականության վերաբերյալ։ Հավանական է, որ շուկաների խթանումը կշարունակվի մինչև հաջորդ տարվա մարտը, ինչն ընդհանուր առմամբ սպասելի է շուկայի կողմից։ «Հետևաբար, իրադարձության փաստով կարելի է շուկաների ավելի ուժեղ շտկում դիտարկել, ինչի հետո նոր խթանիչների որոնումները կշարունակվեն»,– ավելացրել է փորձագետը, հաղորդում է РБК–ն։

Բացի այդ, առաջվա պես շուկայի վրա իրենց ազդեցությունն են ունենում ԱՄՆ–ի` նախօրեին հրապարակված զբաղվածության տվյալները։ Մի կողմից, Նահանգներում գործազրկությունը հասել է հնգամյա նվազագույն ցուցանիշին և կազմել է 7.2 տոկոս։ Զբաղվածության նախորդ ռեկորդը (7,3%) սահմանվել է մեկ ամիս առաջ` այս տարվա օգոստոսին։ Սակայն, չնայած այս տվյալներին, կտրուկ նվազել է նոր աշխատատեղերի թիվը ոչ գյուղատնտեսական բնագավառներում` մինչև 148 հազար սեպտեմբերին 2013 թվականի 193 հազարի դիմաց (վերանայված տվյալներով)։

Վերլուծաբանները ենթադրում էին, որ սեպտեմբերի ցուցանիշը կկազմի մոտ 180 հազար նոր աշխատատեղ։

Միաժամանակ ԱՄՆ–ում 2013 թվականի հոկտեմբերի 18–ին ավարտված շաբաթվա ընթացքում հում նավթի առևտրային պաշարներն աճել են 5.3 մլն բարելով և կազմել են 379.8 մլն բարել, ասվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության զեկույցում։ Reuters գործակալության կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսում էին այս ցուցանիշի` 2.9 մլն բարելի աճ։

Առևտրային օրվա վերջին առաջատար էին Սիբիրի միջտարածաշրջանային բաշխիչ ցանցային ընկերության բաժնետոմսերը (+3,06%), «Սիներգիայինը»` (+2,8%), «Ռուսալինը»` (+1,5%). Անկման առաջատարների թվում էին ԶԻԼ–ի (-4,1%), «ԻՆտեր ՌԱՕ»–ի (-2,7%), ԵԷՍ դաշնային ցանցային ընկերության (-2,7%) բաժնետոմսերը։

«Մենք չենք բացառում, որ ռուսական ֆոնդային շուկայում չափավոր շտկումներ կատարելու տրամադրությունները կպահպանվեն նաև հինգշաբթի»,– РБК–ին տված հարցազրույցում հայտարարել է «Բրոկերկրդիտսերվիս» ֆինանսական խմբի առանցքային հաճախորդների հետ աշխատանքի բրոքեր Վլադիմիր Կրոխալևը։ Դրա պատճառներից մեկը ամերիկյան պետպարտքի շեմի ժամանակավոր լուծման ֆենին չափազանց լավատեսության, ինչպես նաև ԱՄՆ–ի ակտիվների հետգնման ծրագրի կրճատման հարցի հավանական ժամանակային հետաձգման արդյունքում ձևավորված վերագնված լինելու փաստը։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև