Եվրագոտու համախառն պետական պարտքը 8.65 տրլն եվրոյի է հասել

24.10.2013 12:49
Եվրագոտու համախառն պետական պարտքը 8.65 տրլն եվրոյի է հասել

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու երկրների համախառն պետական պարտքը` արժութային միության տարեկան ՀՆԱ–ի տոկոսային հաշվարկով, 2013 թվականի երկրորդ եռամսյակում հասել է 93,4%–ի, նշված է Eurostat ծառայության հրապարակած նյութերում։ Եվրագոտու կառավարությունների պարտքային բեռն առաջին եռամսյակում 93.2 տոկոս էր գնահատվել, իսկ 2012 թվականի կեսին` 90 տոկոսից մի քիչ պակաս։

Եվրագոտու համախառն պետական պարտքը բացարձակ արտահայտմամբ 2013 թվականի կեսին կազմել է 8.65 տրլն եվրո` չհաշված միջկառավարական հակաճգնաժամային փոխառությունները, հայտնում է РБК–ն։

Եվրագոտում ամենախոշոր պարտք ունեցողներն են Հունաստանի (երկրի ՀՆԱ–ի 169,1%), Իտալիայի (երկրի ՀՆԱ–ի 133,3%), Պորտուգալիայի (երկրի ՀՆԱ–ի 131,3%) և Իռլանդիայի (երկրի ՀՆԱ–ի 125,7%) կառավարությունները

Պարտքային բեռի ամենամեծ աճը երկրորդ եռամսյակում գրանցվել է Կիպրոսում` պարտքը 87,5%–ից հասել է 98,3%–ի։

Գերմանիան շարունակում է արդարացնել ամենապատասխանատու երկրի կոչումը, քանի որ երկրորդ եռամսյակում նվազել է 0.7 տոկոսով` կազմելով ՀՆԱ–ի 79.8 տոկոսը։

Իսպանիայի պետական պարտքի ցուցանիշը 2013 թվականի հունիսին հասել է ռեկորդային առավելագույն ցուցանիշի` 942,8 մլրդ եվրո (1,3 տրլն դոլար), ինչը կազմում է երկրի ՀՆԱ–ի 92.2 տոկոսը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև