Հայաստանի բնակչության գրեթե կեսը ծանոթ չէ ֆինանսական ապրանքի այլընտրանքային առաջարկներին. ԿԲ

24.10.2013 17:12
Հայաստանի բնակչության գրեթե կեսը ծանոթ չէ ֆինանսական ապրանքի այլընտրանքային առաջարկներին. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի քաղաքացիների գրեթե կեսը որոշում ընդունելիս չի ծանոթանում ֆինանսական ապրանքի այլընտրանքային առաջարկներին, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը։

Համապատասխան ուսումնասիրությունն անցկացրել է Համաշխարհային բանկը ԿԲ–ի նախաձեռնությամբ` ֆինանսական հնարավորությունները գնահատելու նպատակով։

Նրա խոսքերով` դա պայմանավորված է նրանով, որ շատ քաղաքացիներ բավարար կերպով իրազեկված չեն ֆինանսական ոլորտում գոյություն ունեցող ծառայությունների վերաբերյալ, չնայած բանկերը հաճախորդներին բանկային տարբեր ապրանքների վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ են տրամադրում։

«Հայաստանում դեռ տեղեկատվության պակաս կա այս ոլորտում, չնայած ԿԲ –ում սպառողների իրավունքների պաշտպանության հատուկ ստորաբաժանում կա, որի գործառույթներն ամեն տարի ընդլայնվում են», – ասել է Դարբինյանը։

Նա ընդգծել է, որ այս ոլորտում օրենսդրական նորմեր կան, որոնք կարգավորում են ոլորտը, բացի այդ գործում է նաև ֆինանսական համակարգի հաշտարարը, կա հատուկ էլեկտրոնային ռեսուրս։

Նրա խոսքերով` հաջորդ տարվանից նախատեսվում է ընդլայնել նաև այն ստորաբաժանման լիազորությունները, որը հանդես է գալու որպես տարբեր ուղղություններով գործող կենտրոն` ֆինանսական ծառայությունների կարգավորում, ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանության վերահսկում, ոլորտում ուսումնասիրությունների անցկացում և բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացում։

«Անհրաժեշտ է, որպեսզի ֆինանսական կառույցները սպառողներին ավելի լիարժեք և հասանելի տեղեկատվություն տրամադրեն իրենց ծառայությունների մասին, իսկ սպառողները այս կամ այն ֆինանսական ապրանք ընտրելուց առաջ պետք է ծանոթանան շուկայում տրամադրվող ծառայությունների հնարավորություններին և տեսականուն», – ընդգծել է Դարբինյանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև