Դոլարն էժանացել է եվրոյի նկատմամբ ԱՄՆ աշխատաշուկայից ստացված թույլ տվյալների ֆոնին

25.10.2013 11:58
Դոլարն էժանացել է եվրոյի նկատմամբ ԱՄՆ աշխատաշուկայից ստացված թույլ տվյալների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է ԱՄՆ աշխատաշուկայի թույլ վիճակագրության հրապարականի ֆոնի ներքո, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է banki.ru–ն։

Եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է ` մեկ եվրոյի դիմաց նախորդ առուվաճառքի վերջում գրանցված 1,3776 դոլարից հասնելով 1,3801 դոլարի։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է` 97,38 իենից հասնելով 97,28 իենի։ Դոլարի ցուցանիշը (ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր–երկրների վեց արժույթի զամբյուղի նկատմամբ փոխարժեքը) նվազել է` 79,27 կետից դառնալով 79,21։

ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալների համաձայն` երկրում հոկտեմբերի 19–ին ավարտված շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստի առաջնային հայտերի թիվը կրճատվել է 12 հազարով և կազմել 350 հազար։ Տվյալները վերլուծաբանների կանխատեսումներից ավելի բացասական էին, ովքեր կարծում էին, որ նշված ժամանակահատվածում հայտերի թիվը կնվազի 18 հազարով  նախորդ շաբաթ չվերանայված 340 հազարից։

«Շուկան դրական է վերաբերվում եվրոյին` ԱՄՆ վարկանիշի նվազման, թույլ վիճակագրության և Դաշնային պահուստի կողմից տնտեսության խթանման կրճատման հետաձգման հնարավորության կապակցությամբ ունեցած մտավախությունների ֆոնի ներքո», – Bloomberg գործակալությանը հայտարարել է Նյու Յորքում գործող BNP Paribas–ի տնօրեն Մասաֆումի Տակադան։

Միաժամանակ դոլարի փոխարժեքի նվազումը սահմանափակվում էր նորություններով այն մասին, որ ԱՄՆ արտաքին առևտրային հաշվեկշռի պակասուրդը օգոստոսին կազմել է 38,8 մլրդ դոլար և կանխատեսված 39,4 մլրդ դոլարից ավելի դրական է եղել։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև