Ոսկին այսօր չի կարողացել մնալ 1350 դոլար/ունցիա գնային շեմից բարձր

25.10.2013 14:48
Ոսկին այսօր չի կարողացել մնալ 1350 դոլար/ունցիա գնային շեմից բարձր

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ոսկին այսօր չի կարողացել մնալ 1350 դոլար/ունցիա գնային շեմից բարձր, որը նախօրեին գերազանցել է երեքուկես շաբաթվա ընթացքում առաջին անգամ։ Այժմ ոսկու ակտիվ ֆյուչերսի (դեկտեմբերյան) գինը տատանվում է 1340,1-1347,9 դոլար/ունցիա միջակայքում։ Ոսկու մասնակցությամբ վերջին գործարքի արժեքը կազմում է 1341,1 դոլար/ունցիա, ինչը 9,2 դոլարով ցածր է նախորդ առևտրային օրվա փակման գնից, որը հոկտեմբերի 24–ի առուվաճառքի արդյունքում Նյու Յորքի COMEX ապրանքային բորսայում կազմել է 1350,3 դոլար/ունցիա, գրում է ՌԲԿ–ն։

COMEX–ում ոսկու գնանշման բացասական դինամիկայի պատճառը մետաղի տեխնիկական վաճառքներն են գնումների նկատմամբ հետաքրքրության թուլացման հետևանքով։ Նախորդ առևտրային օրվա արդյունքում COMEX–ում ոսկին զգալիորեն թանկացել էր։ Նախօրեին ոսկու պաշտոնական գինն աճել էր մեկ ունցիայի դիմաց 16,3 դոլարով (+1,2%), իսկ մետաղի գնանշումը հասել էր օգոստոսի 30–ից գրանցված առավելագույն սահմանին` 1352,3 դոլար/ունցիա։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև