Bank of America–ն նվազեցրել է ռուսական տնտեսության աճի կանխատեսումը

25.10.2013 16:36
Bank of America–ն նվազեցրել է ռուսական տնտեսության աճի կանխատեսումը

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Bank of America Merrill Lynch–ը վերանայել է ռուսական տնտեսության ընթացիկ տարվա կանխատեսումը և այժմ սպասում է, որ աճը կկազմի 1.7 տոկոս` 2.5 տոկոսի դիմաց։  Այդ մասին գրում է banki.ru–ն` հղում անելով ԻՏԱՌ–ՏԱՍՍ–ին, որն էլ ներկայացնում է բանկի տեսությունը։

ԱՄՀ–ն տարվա արդյունքներով ՌԴ տնտեսության 1.5–տոկոսանոց աճ է կանխատեսում։ Հենց այսպիսի ավելացում է ցուցադրել երկրի ՀՆԱ աճը հունվար–սեպտեմբերին։ Սակայն ՏԶՆ–ն տարվա կանխատեսումը պահպանում է 1.8 տոկոսի մակարդակում, հայտարարել էր նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը։ ՏՆտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչի խոսքով, այս եռամսյակի կանխատեսման իրագործման համար ՀՆԱ աճը պետք է կազմի 2.6 տոկոս։

Ինչպես հայտարարել էր վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, 2013 թվականին ՀՆԱ–ն լավագույն դեպքում կաճի 2 տոկոսով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև