Դոլարն աննշան էժանացել է եվրոյի նկատմամբ` ԱՄՆ–ից ստացված ոչ միանշանակ վիճակագրության հիման վրա

28.10.2013 14:46
Դոլարն աննշան էժանացել է եվրոյի նկատմամբ` ԱՄՆ–ից ստացված ոչ միանշանակ վիճակագրության հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ աննշան նվազել է ուրբաթ կայացած առուվաճառքի ավարտին` երկարատև օգտագործման ապրանքների պատվերների և սպառողների տրամադրության վերաբերյալ ԱՄՆ–ի ոչ միանշանակ մակրոտնտեսական վիճակագրության ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է РБК–ն։

Եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 1,3804 դոլար` նախորդ առուվաճառքի ավատին գրանցված մեկ եվրոյի դիմաց 1,3801 դոլարի համեմատ։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքն ամրապնդվել է մինչև 97,40 իեն մակարդակում` հինգշաբթի մեկ դոլարի դիմաց 97,28 իենի դիմաց։ Դոլարի ցուցիչը (ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը) նվազել է մինչև 79,18 կետը` 79,21 կետի համեմատ։

Ինչպես ուրբաթ տեղեկացրեց ԱՄՆ առևտրի նախարարությունը, երկարատև օգտագորման ապրանքների պատվերների ծավալը սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ավելացել է 3,7 տոկոսով`ընդամենը 2,3 տոկոսանոց աճի կանխատեսման դեպքում։
Միաժամանակ ԱՄՆ–ի տնտեսության նկատմամբ տնային տնտեսությունների վստահության աստիճանն արտացոլող Միչիգանի համալսարանի սպառողական տրամադրությունների ցուցիչը հոկտեմբերին, ըստ վերջնական գնահատականի` նվազել է մինչև 73,2 կետը` սեպտեմբերի 77,5 կետի համեմատ։ Միաժաանակ ինդիկատորի նվազումը ենթադրվում էր մինչև 75 կետը։

«Մյուս արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի աննշան դինամիկան կապված էր նաև առաջիկա նիստից հետո Դաշնային պահուստի կողմից ակտիվների գնման ընթացիկ ծավալի պահպանման սպասումների հետ»,– ICICI Bank–ի վերլուծաբանների կարծիքը մեջբերում է MarketWatch գործակալությունը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև