ԱԽՏ բորսաներն առավելապես պլյուսով են բացվել իենի թուլացման հիման վրա

28.10.2013 15:05
ԱԽՏ բորսաներն առավելապես պլյուսով են բացվել իենի թուլացման հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երկուշաբթի օրվա առուվաճառքը սկսել են ցուցանիշների աճով` դոլարի նկատմամբ իենի փոխարժեքի թուլացման ֆոնի ներքո, ինչը  շահեկանորեն է անդրադառնում  ճապոնացի արտահանողների վրա, ինչպես նաև տարածաշրջանի մի շարք ընկերությունների հաշվետվության հրապարակման սպասելիքների ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei 225–ը առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 1,22 տոկոսով` հասնելով 14260,37 կետի։ S&P/ASX 200 ավստրալական  ցուցանիշն առուվաճառքի առաջին րոպեներին աճեց 1,17 տոկոսով և կազմում է 5449,10 կետ։ Հարավկորեական KOSPI–ն նվազել է 0,06 տոկոսով` մինչև 2033,11 կետը։

Նախորդ շաբաթ ԱԽՏ բորսաներն առուվաճառքն ավարտեցին հիմնականում մինուսով` Volvo ընկերությունից ստացված նորությունների հիման վրա։ Ուրբաթ Volvo շվեդական ավտոմոբիլային շինարարական ընկերությունը, որը պատկանում է չինական Geely–ին, հայտարարեց 2 հազար մենեջերի և խորհդատուի աշխատանքից հեռացնելու (հաստիքի շուրջ 5,6 տոկոս) ծրագրերի մասին` ծախսերի կրճատման շրջանակում։ Ընկերության շահույթն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում կրճատվեց 18 տոկոսով` անցյալ տրավա նույն ժամանակահատվածի և կազմեց 2,4 մլրդ կրոն (378 մլն դոլար)։ Վերլուծաբանները շահույթի 3,15 մլրդ կրոնի չափով մակարդակ էին ակնկալում (494 մլն դոլար)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև