Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

28.10.2013 16:38
Հայաստանի ԿԲ–ն 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13271141 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 330 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 267 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 63 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 489 198 170 դրամ:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.7352 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.7495 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 5 գործակալ և գանձապետական պահառուն:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև