Հայաստանի ստվերային տնտեսությունը կազմում է ՀՆԱ–ի 30-35%–ը. Ֆինանսների նախարար

28.10.2013 17:08
no photo

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության ստվերը կազմում է ՀՆԱ–ի 30-35 տոկոսը, հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը` պարզաբանելով, որ որոշ գնահատականների համաձայն` դրա մասնաբաժինը հասնում է անգամ ՀՆԱ–ի 40 տոկոսի։

«Տնտեսությունում ստվերի կրճատման նպատակով կառավարությունը փորձում է ավելացնել ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունը»,– երկուշաբթի խորհրդարանում Հայաստանի` 2014 թվականի պետբյուջեի նախագծի շուրջ լսումների լսումների ընթացքում ասաց նախարարը։

Նա միաժամանակ հայտնեց, որ վերջին հինգ տարիներին հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունն ավելացել է 3.2 տոկոսով։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշեց, որ 2014 թվականի պետբյուջեի առանձնահատոկություններից մեկն այն է, որ առաջին անգամ պետբյուջեում հարկային վարչարարության ավելացում չի նախատեսվում, և ՀՆԱ նկատմամբ հարկերի հարաբերակցությունն անփոփոխ է մնում։

«Բյուջեի առանձնահատկությունն այն է, որ մենք չենք ավելացնում հարկային բեռը։ ՀՆԱ–ի նկատմամբ հարկերի հարաբերակցությունն ամեն տարի աճել է 0.3-0.4 տ.կ.–ով։ Մենք որոշել ենք այս տարի չավելացնել այդ հարաբերակցությունը` բիզնեսի վրա ավելորդ ճնշումից խուսափելու համար։ Այժմ մենք շեշտադրում կանենք հարկային ստուգումների թվի կրճատման և ռիսկային ոլորտների բացահայտման վրա»,– նշեց նա։

Վարչապետի խոսքով, նոր բյուջեով ծրագրված է հարկային եկամուտների ավելացում 11 մլրդ դրամով։

Սարգսյանն ասաց նաև, որ վերջին տարիներին նկատվում է մասնավոր ներդրումների ծավալների նվազման միտում, և այդ կապակցությամբ անհրաժեշտ է հասնել բիզնես–կլիմայի և հարկային բեռի ճիշտ բաշխմանը։

Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների համախառն ծավալը 2013 թվականի վեց ամիսների ընթացքում (ստացված ոչ բանկային համակարգով և առանց պետկառավարման) կազմել է 293 մլն դոլար` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 34.7 տոկոսով։

Հայաստանի կոնսոլիդացված պետբյուջեի 2014 թվականի եկամուտները ծրագրվում են 1 տրլն 134 մլրդ դրամի չափով, ծախսերը` 1  տրլն 244 մլրդ դրամի չափով։ Պակասուրդը կկազմի 110 մլրդ դրամ ($1-ը`405, 84 դրամ)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև