Ոսկու գինը Հայաստանում աճել է 3%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15980.35 դրամ

28.10.2013 18:04
Ոսկու գինը Հայաստանում աճել է 3%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15980.35 դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գինը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 3 տոկոսով կամ մեկ գրամի դիմաց  467.28 դրամով` հոկտեմբերի 28–ին մեկ գրամի դիմաց կազմելով 15980.35 դրամ։

Միաժամանակ ոսկու բացթողնման գինը կազմում է 17369.95 դրամ (507,92 դրամ աճ)։

Թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները ներկայացրել է Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը

Ինչպես հայտնեցին «ԱՌԿԱ» գործակալությանը Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից, նշված ժամանակահատվածում  թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արծաթ` գնման գին` 268.08 (+10.77), բացթողնման գին` 291.39 (+11.71),   պլատին`  գնման գին`  17264.76 (+465.16), բացթողնման գին`  18766.04 (505.61),   պալադիում`  գնման  գին`   8934.81 (+310.62),     բացթողնման գին`    9711.75 (+337.63):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև