Հայաստանի պետբյուջեի պակասուրդը 2013 թ.–ին կկազմի ՀՆԱ–ի 1.8%–ը. Ջավադյան

28.10.2013 19:39
Հայաստանի պետբյուջեի պակասուրդը 2013 թ.–ին կկազմի ՀՆԱ–ի 1.8%–ը. Ջավադյան

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը 2013 թվականին կկազմի 1.8 տոկոս, ինչը չնչին գերազանցում է նախորդ տարվա 1.5–տոկոսանոց ցուցանիշը, խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Հայաստանի Ազգային ժողովի կողմից 2012 թվականի դեկտեմբերի 5–ին ընդունված 2013 թվականի պետբյուջեում եկամուտները նախատեսված են 1 տրլն 32.7 մլրդ դրամի, ծախսերը` 1 տրլն 152.5 մլրդ դրամի չափով։ Պակասուրդը ծրագրված է 119.7 մլրդ դրամի կամ ՀՆԱ 2.6 տոկոսի չափով։

Ջավադյանի խոսքով, 2013 թվականի յոթ ամիսների ընթացքում ծրագրված ցուցանիշները եկամուտների, մասնավորապես, հարկային հավաքումների գծով, գերազանցվել են։

«Այդ պայմաններում, տնտեսած միջոցների շնորհիվ, պետբյուջեի ծախսերն ավելացել են 7.1 տոկոսով»,– նշեց նա։

Հայաստանի պետական բյուջեն 2013 թվականի հունվար–օգոստոսին կատարվել է շուրջ 62.3 մլրդ դրամի հավելուրդով։ 2013 թվականի ութ ամիսներին պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 108.5 մլրդ դրամով կամ 18.5 տոկոսով` կազմելով 696.3 մլրդ դրամ։ Հունվար–օգոստոսին բյուջե է մտել մոտ 657 մլրդ դրամ հարկային եկամուտ և պետտուրք։

Ծախսերը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելացել են 7.6 տոկոսով կամ 44.9 մլրդ դրամով` կազմելով 634 մլրդ դրամ։ ($1 –ը` 405,76 դրամ)։  –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև