Հայաստանի վեց ապահովագրական ընկերություններ երրորդ եռամսյակում ընդգրկվել են երկրի 1000 ամենախոշոր հարկատուների ցուցակում

28.10.2013 19:48
Հայաստանի վեց ապահովագրական ընկերություններ երրորդ եռամսյակում ընդգրկվել են երկրի 1000 ամենախոշոր հարկատուների ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վեց ապահովագրական ընկերություններ 2013 թվականի  երրորդ եռամսյակում ընդգրկվել են երկրի 1000 ամենախոշոր հարկատուների ցուցակում։

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, ապահովագրական ընկերությունների կողմից վճարած բոլոր հարկերի կառուցվածքում ուղիղ հարկերը կազմել են 94.8 տոկոս կամ 1.48 մլրդ դրամ։

Միաժամանակ ապահովագրական ընկերություններին բաժին է ընկել Հայաստանի հազար ամենախոշոր հարկատուների կողմից հաշվետու ժամանակահատվածում վճարած հարկերի ընդհանուր ծավալի 0.32 տոկոսը։ Հրապարակած ցուցակում են` Ռոսգոսստրախ Արմենիան (528,2 մլն դրամ), Ինգո Արմենիան (366,2 մլն դրամ), Ռեսոն (257 մլն դրամ), Սիլ Ինշուրանսը (153,4 մլն դրամ), Նաիրի Ինշուրանսը (129,5 մլն դրամ), Գարանտ Ինշուրանսը (128,5 մլն դրամ)։

Ընդհանուր առմամբ Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2013 թվականի երրորդ եռամսյակում պետբյուջե են վճարել ավելի քան 479.9 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 394.9 մլրդ դրամի դիմաց։

2013 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ Հայաստանում գործում է 7 ապահովագրական ընկերություն։ ($1 –ը` 405,76 դրամ)։ –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև