Archives by Month:

Calendar:

  • Calendar

    October 2013
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archive for October 28th, 2013

    NASDAQ OMX Արմենիա բորսայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը կազմել է 13,8 մլն դոլար

    Monday, October 28th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առուվաճառքի համախառն ծավալը 2013 թվականի հոկտեմբերի 21–25–ն ընկած ժամանակահատվածում կազմել է շուրջ 13,8 մլն դոլար` հոկտեմբերի 14–18–ն ընկած ժամանակահատվածում գրանցված 1,9 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

    ՀՀ առևտրային բանկերը երրորդ եռամսյակում 29,6 մլրդ դրամի չափով հարկ են վճարել պետբյուջե

    Monday, October 28th, 2013

    Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում 2013թ.–ի երրորդ եռամսյակի արդյունքներով ընդգրկվել են երկրում գործող բոլոր առևտրային բանկերը (21 բանկ), որոնք ընդհանուր առմամբ շուրջ 29,6 մլրդ դրամ են վճարել պետբյուջե, տեղեկացվում է ՀՀ ՊԵԿ–ի կայքում։

    Հայաստանում ԱՊՊԱ փոխհատուցումների ծավալը 9 ամսվա ընթացքում կազմել է 7,6 մլրդ դրամ

    Monday, October 28th, 2013

    Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թվականի հունվար–սեպտեմբեր միսներին ԱՊՊԱ-ի 39258 փոխհատուցում են վճարել, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 7,6 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 19,2 տոկոսով, հաղորդվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքից:

    Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 81 մլն դոլար

    Monday, October 28th, 2013

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 21–25–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 81 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 405,19 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։