Մոսկովյան բորսան 2013 թ.–ի նոյեմբերի 11–ից տրանսպորտի ցուցիչի հաշվարկ է սկսում

29.10.2013 11:05
Մոսկովյան բորսան 2013 թ.–ի նոյեմբերի 11–ից տրանսպորտի ցուցիչի հաշվարկ է սկսում

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մոսկովյան բորսան 2013թ.–ի նոյեմբերի 11–ից տրանսպորտի ճյուղային ցուցիչի հաշվարկ է սկսում։ Այդ մասին ասվում է բորսայի հաղորդագրության մեջ։

Հաշվարկի բազան ընդգրկում է Մոսկվայի բորսայի լայն շուկայի ցուցիչի կազմում ընդգրկված և տրանսպորտային գործունեության տեսակներից մեկն իրականացնող հինգ ընկերությունների` «Աէրոֆլոտի», Հեռավորարևելյան ծովային շոգենավագնացության, Նովորոսիյսկի ծովային առևտրային նավահանգստի, «ՏրանսԿոնտեյների» և «ՅուԹեյր» ավիաընկերության բաժնետոմսերը։

Տրանսպորտային ընկերությունների ցուցիչը կներկայացվի ռուբլու (MICEXTRN) և դոլարային ցուցիչով (RTStn)։ Տրանսպորտի` ռուբլով արտահայտված ցուցիչի սկզբնական նշանակությունը կազմում է 2500 կետ, դոլարայինը` 250 կետ, հաղորդում է РБК–ն։

Ճյուղային ցուցիչներն այն ռուսական թողարկողների առավել լիկվիդային բաժնետոմսերի` շուկայական կապիտալացման գնային կշռված ցուցիչներն են, որոնց տնտեսական գործունեությունը վերաբերում է  տնտեսության համապատասխան հատվածներին, ինչպես նաև շրջանառության են դրված «ՄՄԱԲ ֆոնդային բորսա» ՓԲԸ–ում և ընդգրկված են լայն շուկայի ցուցիչի հաշվարկում։ Մոսկովյան բորսան «ՄՄԱԲ»–ի ոլորտային ցուցիչները հաշվարկում է ռուբլով արտահայտված բաժնետոմսերի գների հիման վրա, իսկ ՌՏՍ–ի ցուցիչները` դոլարով արտահայտված բաժնետոմսերի գների հիման վրա։ Նախատեսված է հաշվարկ իրականացնել տնտեսության ինը ոլորտների վերաբերյալ` նավթ և գազ, էլեկտրաէներգիա, հեռահաղորդակցություն, մետաղ և հանքարդյունաբերություն, մեքենաշինություն, ֆինանսներ, սպառողական ապրանքներ և մանրածախ առևտուր, քիմիա և նավթաքիմիա, ինչպես նաև` տրանսպորտ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև