ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են կատարել առցանց գործառնություններ Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով

29.10.2013 16:32
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են կատարել առցանց գործառնություններ Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները այժմ կարող են կատարել առցանց գործառնություններ Բանկի գործառնական ժամերի ընթացքում (ամեն աշխատանքային օր ժամը 09:30-17:30), իսկ այլ ժամերին արված գործարքները կատարվում են հաջորդ աշխատանքային օրը` ժամը 09:30, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Մինչև 5 մլն ՀՀ դրամի (կամ համարժեք արտարժույթի) գործառնությունները կատարվում են վայրկենական առանց Բանկի հաստատման:

«Հաշվի առնելով քարտային հաշվին մուտքերի ու ելքերի առցանց պրոցեսավորման հարմարավետ ու ճկուն հնարավորությունները սեփական պրոցեսինգային կենտրոնի առկայության պայմաններում` քարտային հաշիվների միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկի գործառնական ժամերի ընթացքում արված գործառնությունները անհապաղ երևում են քարտի վրա, այն դեպքում, երբ բանկերի կողմից այս կամ այն գործառնության հաստատման վրա երբեմն ծախսվում են ժամեր»,– նշվում է հաղորդագրության մեջ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկեց «Ինտերնետ բանկինգ» համակարգը այս տարվա փետրվարի սկզբին: Ինտերնետ-բանկինգը հաճախորդի համար պարզ և հարմար հեռակառավարման միջոց է ՎՏԲ-Հայաստան Բանկում բացված հաշիվների կառավարման համար: Շնորհիվ այս ծառայության հաճախորդները կարող են հետևել իրենց հաշիվներին և նրանց ցանկացած շարժին, ակնթարթորեն փոխանակել արտարժույթ, կատարել ինտերնետի, բջջային կապի, կոմունալ ծառայությունների վճարումներ, ներդնել և համալրել ավանդ, մարել վարկեր, ձևակերպել ոչ միայն քարտային և ավանդային, այլ նաև վարկային հայտեր առանց Բանկ այցելելու:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Ինտերնետ բանկինգ համակարգը թույլ է տալիս իրականացնել բանկային վճարումները մաքսիմալ արագությամբ և հարյուր տոկոսանոց ապահովությամբ, ցանկացած բանկային գործառնություններ ցանկացած օր և ցանկացած պահի աշխարհի ցանկացած կետից առանց տանից կամ գրասենյակից դուրս գալու` ինտերենտ կապի առկայության դեպքում:

Ծառայությունն ակտիվացնելու համար բավական է դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ և ձևակերպել համապատասխան դիմում: Դրանից հետո հաճախորդին տրամադրվում է տոկեն (հաճախորդի ցանկության դեպքում), մուտքանուն և ծածկագիր Ինտերնետ-բանկինգ համակարգ մուտք գործելու համար:

Ծառայությանը միանալու մեկանգամյա միջնորդավճարը կազմում է 5 հազ. դրամ, իսկ տոկենն արժե 10 հազ. դրամ: Համակարգում կատարված գործառնությունների հավաստագրումը կատարվում է տոկենի կամ sms-հաղորդագրության միջոցով ստացվող մեկանգամյա ծածկագրերի հիման վրա:

«ՎՏԲ-Հայաստան բանկի Ինտերնետ-բանկինգ համակարգն այսօր թույլ է տալիս կատարել գործառնություններ առանց ավելորդ ժամանակ վատնելու»,– ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

Նա նաև նշել է, և քանի որ հաճախորդների համար առավել կարևոր է կատարվող գործարքների օպերատիվությունը, բանկը կատարելագործել է Ինտերնետ-բանկինգ համակարգը` համալրելով այն առցանց գործառնությունների ակնթարթային կատարման հնարավորությամբ առանց Բանկի կողմից լրացուցիչ հաստատման և գործառնական ժամերով սահմանափակման։

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև