Dell–ը փակել է բաժնետոմսերի գնման գործարքն ու հեռանում է NASDAQ–ից

30.10.2013 16:42
Dell–ը փակել է բաժնետոմսերի գնման գործարքն ու հեռանում է NASDAQ–ից

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Dell–ը փակել է կորպորացիայի հիմնադիր Մայքլ Դելի և նրա գործընկեր` Silver Lake ներդրումային հիմնադրամի կողմից բաժնետոմսերի գնման գործարքը և հեռանում է NASDAQ–ից, գրում է tasstelecom.ru–ն` հղում անելով ընկերության հաղորդագրությանը։

Dell–ի բաժնետոմսերին հավանություն են տվել ընկերության բաժնետոմսերի գնման գործարքին 24.9 մլրդ դոլարով 2013 թվականի սեպտեմբերից։ Հետգնումն անցկացվեց մեկ բաժնետոմսի դիմաց 13.75 դոլարով։

Dell–ի հիմնադիր և գործադիր տնօրեն Դելի` ընկերության բոլոր բաժնետոմսերը հետգնելու որոշումը հայտնի է դարձել այս տարվա փետրվարի սկզբին։ Ծրագրերի իրագործման համար նա ստեղծեց կոնսորցիում Silver Lake ներդրումային ֆիրմայի հետ։ Գործարքին ներգրավվել են չորս առևտրային բանկեր և Microsoft կորպորացիան։

Սակայն կոնսորցիումի հետ գործարքի իրագործման դեմ շուտով հանդես եկավ Dell–ի խոշորագույն անկախ բաժնետեր Southeastern Asset Management ներդրումային հիմնադրամը։ Նրա հայտարարությունում ընդգծվում էր, որ ընկերության բաժնետոմսի արժեքը չի կարող 24 դոլարից ցածր լինել։

Dell–ի զուտ շահույթն ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում նվազել է 72 տոկոսով 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ` 732 մլն դոլարից մինչև 204 մլն դոլար։

Dell ընկերությունը հիմնադրվել է 1984 թվականին, բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխումն /IPO/ անցկացվել է 1988 թվականին։ Ընկերության կենտրոնակայանը Տեխաս նահանգի Ռաունդ Ռոք քաղաքում է։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև