Հայաստանում գնաճը հոկտեմբերին 0,3% է կազմել

31.10.2013 13:56
Հայաստանում գնաճը հոկտեմբերին 0,3% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական շուկայում 2013թ.–ի հոկտեմբերին, նախորդ սեպտեմբերի համեմատ, գնաճը գրանցվել է 0,3% մակարդակում, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, հոկտեմբերին պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը) սակագներն ավելացել են 0,3 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների սակագներն աճել են 1,4 տոկոսով, իսկ ծառայությունների գները 0,3 տոկոսանոց անկում են գրանցել։

Սպառողական գների ցուցիչը 2013թ.–ի հոկտեմբերին` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 107,1 տոկոս, այդ թվում պարենային ապրանքների (այդ թվում նաև ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը)` 106,3 տոկոս, ոչ պարենային ապրանքների` 103,9%, ծառայությունների ոլորտի գները`110,3%։

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում 2013թ.–ին գնաճը նախատեսված է 4% (±1,5%) մակարդակում։ –0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև