Visa–ի շահույթը 2012/13 ֆինանսական տարում աճել է 2,3 անգամ

31.10.2013 14:21
Visa–ի շահույթը 2012/13 ֆինանսական տարում աճել է 2,3 անգամ

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Visa Inc.–ի զուտ շահույթը 2012/13 ֆինանսական տարում (ավարտվել է սեպտեմբերի 30–ին) կազմել է 4,98 մլրդ դոլար, ինչը 2,3 անգամ շատ է նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշից (2,14 մլրդ), ընկերության տվյալները ներկայացնում է Банки.ру–ն` հղում անելով Փրայմին։

«А» կարգի մեկ սովորական բաժնետոմսի հաշվարկով, ընկերության շահույթը կազմել է 7,67 դոլար`նախորդ ֆինանսական տարվա 3,17 դոլարի դիմաց։ Ընկերության հասույթն աճել է 13 տոկոսով` կազմելով 11,78 մլրդ դոլար։

Visa–ի զուտ շահույթը ֆինանսական տարվա IV եռամսյակի արդյունքներով կազմել է 1,19 մլրդ դոլար` անցյալ տարվա հուլիս–սեպտեմբեր ամիսների համեմատ նվազելով 28 տոկոսով։ Մեկ բաժնետոմսի հաշվարկով շահույթը հասել է 1,86 դոլարի` նախորդ ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի 2,48 դոլարի դիմաց (կանխատեսումը` 1,85 դոլար)։ Միաժամանակ եռամսյակային հասույթն ավելացել է 8,8 տոկոսով` կազմելով 2,97 մլրդ դոլար։

«Visa–ն լավ ֆինանսական արդյունքներ է ցույց  տվել չորրորդ եռամսյակում և ընդհանուր առմամբ տարվա ընթացքում»,– ասել է ընկերության ղեկավար Չառլի Շարֆը։ Ըստ նրա, դիվիդենդների եռամսյակային վճարումների 21 տոկոսանոց աճը և 5 մլրդ դոլար ծավալով բաժնետոմսերի հետգնման ծրագրի հաստատումը ցուցադրում են ընկերության վստահությունը, որ գլոբալ բիզնեսը երկարաժամկետ աճ է ունենալու։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև