Հայաստանի միջազգային համախառն պահուստներն օգոստոսին աճել են 35,5%–ով` մինչև 2 430,6 մլն դոլար

31.10.2013 17:19
Հայաստանի միջազգային համախառն պահուստներն օգոստոսին աճել են 35,5%–ով` մինչև 2 430,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի  սեպտեմբերին կազմել են 2 430,6 մլն դոլար` 2013թ.–ի օգոստոսի համեմատ ավելանալով 35,5 տոկոսով, նշված է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

Միաժամանակ ակտիվների ճնշող մեծամասնությունը փոխարկելի արտարժույթով է ($2 424,1  մլն)։

Հաղորդագրության համաձայն` փոխառության հատուկ իրավունքներն (SDR) ԱՄՀ–ում հաշվետու ժամանակահատվածի վերջում կազմել են 6.4 մլն դոլար` օգոստոսի 65.6  մլն դոլարի դիմաց։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև