Հայաստանի բնակիչների 65 տոկոսից ավելին խնայողություններ ունի, սակայն միայն 6 տոկոսն է գումարը բանկերում պահում. ՀԲ հարցում

31.10.2013 17:34
Հայաստանի բնակիչների 65 տոկոսից ավելին խնայողություններ ունի, սակայն միայն 6 տոկոսն է գումարը բանկերում պահում. ՀԲ հարցում

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բնակիչների մոտ 66 տոկոսն ունի խնայողություններ, սակայն նրանցից միայն 6 տոկոսն է նախընտրում պահել իրենց միջոցները բանկերում, ասել է ՀՀ ԿԲ սպառողների շահերի պաշտպանության բաժնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը` ներկայացնելով Համաշխարհային բանկի հարցումը։

«Այս ամենը մեզ առիթ է տալիս մտածելու այն մասին, որ այդ մարդիկ ի վիճակի չեն ստանալ ավելի մեծ եկամուտ գոյություն ունեցող միջոցներից», – ասել է նա հինգշաբթի լրագրողներին «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի եզրափակիչ միջոցառման ժամանակ, որն անցկացվում է հոկտեմբերի 1–31–ը Երևանում և հանրապետության մարզերում։

Ծրագրի նախաձեռնողներն են Հայաստանի Կենտրոնական բանկը, USAID «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը, Ֆինանսական հաշտարարի գրասենյակը, Դեպոզիտների երաշխավորման հիմնադրամը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, Հայաստանի բանկերի միությունը, Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիան, NASDAQ OMX Armenia–ն, KfW գերմանական բանկը, Գերմանիայի միջազգային խնայբանկերի միջազգային փոխգործակցության հիմնադրամը (SBFIC)։

Մկրտչյանի կարծիքով` նման միամսյակների անցկացումը, որոնք հետագայում նախատեսվում է անցկացնել տարին մեկ անգամ, թույլ կտա բարձրացնել Հայաստանի բնակիչների իրազեկվածության աստիճանը հանրապետությունում գործող ֆինանսական կազմակերպությունների ֆինանսական ապրանքների մասին` տրամադրելով նրանց անձնական միջոցներն արդյունավետ օգտագործելու հնարավորություն։

Մկրտչյանը նաև ընդգծել է, որ ՀՀ ԿԲ–ն կշարունակի նման միջոցառումների կազմակերպումն ու կիրականացնի ծրագրեր, որոնք նպատակաուղղված են հանրապետության բնակչության շրջանում ֆինանսական կրթվածության մակարդակի բարձրացմանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև