Archives by Month:

Calendar:

  • Calendar

    October 2013
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archive for October, 2013

    NASDAQ OMX Արմենիայում հոկտեմբերի 30–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

    Wednesday, October 30th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ընթացիկ տարվա հոկտեմբերի 30–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայից:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հոկտեմբերի 30–ին 405,30 դրամ է կազմել

    Wednesday, October 30th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հոկտեմբերի 30-ի արդյունքներով, հոկտեմբերի 29 –ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,24 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405,30 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Dell–ը փակել է բաժնետոմսերի գնման գործարքն ու հեռանում է NASDAQ–ից

    Wednesday, October 30th, 2013

    Dell–ը փակել է կորպորացիայի հիմնադիր Մայքլ Դելի և նրա գործընկեր` Silver Lake ներդրումային հիմնադրամի կողմից բաժնետոմսերի գնման գործարքը և հեռանում է NASDAQ–ից, գրում է tasstelecom.ru–ն` հղում անելով ընկերության հաղորդագրությանը։

    Ռուսաստանի բանկը շրջանառության մեջ է դնում հարյուր ռուբլիանոց օլիմպիական թղթադրամներ

    Wednesday, October 30th, 2013

    Ռուսաստանի բանկը չորեքշաբթի շրջանառության մեջ է դնում հարյուր ռուբլիանոց հուշադրամներ, որոնք նվիրված են Սոչիում կայանալիք Օլիմպիադային և Պարալիմպիկ խաղերին։ Ինչպես գրում է banki.ru–ն, այս մասին նշվում է կարգավորիչի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

    ԱԽՏ բորսաները բացվել են տարբեր ուղղություններով ԱՄՆ ՊԴՀ–ից լուրերի սպասման ֆոնին

    Wednesday, October 30th, 2013

    Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) բորսաները չորեքշաբթի` հոկտեմբերի 30–ի առուվաճառքը տարբեր ուղղությամբ են բացել ԱՄՆ ՊԴՀ–ի հանձնաժողովի նիստի արդյունքների սպասման ֆոնի ներքո, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

    ՀՀ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հոկտեմբերի 29–ին կազմել է 405,54 դրամ

    Tuesday, October 29th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հոկտեմբերի 29–ին ՀՀ դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հոկտեմբերի 28–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,22 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել 405,54 դրամ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    ՀՀ տասներկու վարկային կազմակերպություններ ընդգրկվել են 1000 խոշոր հարկատուների ցուցակում` III եռամսյակում 3,4 մլրդ դրամ վճարելով պետբյուջե

    Tuesday, October 29th, 2013

    Հայաստանի տասներկու վարկային կազմակերպություններ 2013թ.–ի երրորդ եռամսյակում ընդգրկվել են 1000 խոշոր հարկատուների ցուցակում` պետբյուջե վճարելով շուրջ 3,4 մլրդ դրամ, տեղեկացվում է ՊԵԿ–ի կայքում։

    Ազգային հիփոթեքային ընկերությունը 1 մլրդ դրամի չափով պարտատոմսեր է տեղաբաշխել NASDAQ OMX Armenia բորսայում

    Tuesday, October 29th, 2013

    Ազգային հիփոթեքային ընկերությունը (ԱՀԸ) հոկտեմբերի 24–ին 1 մլրդ դրամի չափով զեղչատոկոսային պարտատոմսեր է տեղաբաշխել NASDAQ OMX Armenia բորսայում, երեքշաբթի հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը։

    ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են կատարել առցանց գործառնություններ Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով

    Tuesday, October 29th, 2013

    ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները այժմ կարող են կատարել առցանց գործառնություններ Բանկի գործառնական ժամերի ընթացքում (ամեն աշխատանքային օր ժամը 09:30-17:30), իսկ այլ ժամերին արված գործարքները կատարվում են հաջորդ աշխատանքային օրը` ժամը 09:30, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

    ՌԴ–ում ազգային կողմնորոշում ունեցող բիզնեսը արտոնություններ և զեղչեր կունենա

    Tuesday, October 29th, 2013

    Պետական դումայում առաջարկում են իրավական հիմքեր մշակել ազգային բիզնեսի կարգավիճակ տրամադրելու համար։ «Ռուսաստանի Դաշնությունում ազգային բիզնեսի կարգավիճակի մասին» դաշնային օրենքի նախագիծն ուղղվել է ստորին պալատի քննարկմանը։ Փաստաթղթի նպատակն «ազգային կողմնորոշում ունեցող բիզնեսի» համար պետական երաշխիքներ ապահովելն է։