Archives by Month:

Calendar:

  • Calendar

    November 2013
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    252627282930  
  • Archive for November 1st, 2013

    Անելիք բանկը 2-3 անգամ իջեցրել է «Անելիք» դրամական փոխանցումների համակարգի սակագները

    Friday, November 1st, 2013

    Անելիք բանկը նոյեմբերի 1-ից հատուկ ակցիայի շրջանակում կտրուկ իջեցրել է «Անելիք» դրամական փոխանցումների համակարգով իրականացվող դրամական փոխանցումների սակագները` դրանք դարձնելով առավել մատչելի, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նոյեմբերի 1–ին 1 դոլարի դիմաց կազմել է 405,22 դրամ

    Friday, November 1st, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 1-ին, հոկտեմբերի 31–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0.23 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 405,26 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։–0–

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 1–ին կազմել է 1 դոլարի դիմաց 405,26 դրամ

    Friday, November 1st, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 1-ին, հոկտեմբերի 31–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0.23 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 405,26 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։–0–

    Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թ.–ի օգոստոսին ավելացել է 10,7 տոկոսով` հասնելով 347,27 հազար դրամի

    Friday, November 1st, 2013

    Հայաստանի ֆինանսական և ապահովագրական ոլորտներում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թ.–ի օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, ավելացել է 10,7%–ով` հասնելով 347 271 դրամի, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

    Պարտադիր բժշկական ապահովագրությունը Հայաստանում կներդրվի 2015 թվականին

    Friday, November 1st, 2013

    Մինչև ընթացիկ տարվա ավարտը Հայաստանի առողջապահության նախարարությունը կառավարության դիտարկմանը կուղղի 2015 թվականից պարտադիր բժշկական ապահովագրության անցնելու օրինագիծը, ուրբաթ խորհրդարանում բյուջետային լսումների ընթացքում հայտարարեց Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։

    Royal Bank of Scotland-ը հայտարարել է, որ «վատ բանկ» է ստեղծում

    Friday, November 1st, 2013

    Աշխարհի խոշորագույն բանկերից մեկը` շոտլանդական RBS–ին, ներկայացրել է 2013 թ.–ի երրորդ եռամսյակի հաշվետվությունն ու հայտարարել է, որ իր կառույցի ներսում «վատ բանկ» է ստեղծում, հայտնում է РБК–ն` հղում անելով Ռոյթերս գործակալությանը։

    Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը սեպտեմբերին ավելացել են 10.4%–ով` հասնելով 26 մլրդ դրամի

    Friday, November 1st, 2013

    Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2013 թ.–ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ավելացել է 10.4 տոկոսով և ամսվա վերջում կազմել է 26 մլրդ դրամ կամ համախառն վարկերի 1.54 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

    S&P Dow Jones-ը Հունաստանին ջնջել է զարգացած երկրների ցուցակից

    Friday, November 1st, 2013

    S&P Dow Jones Indices վերլուծական գործակալությունը Հունաստանին զարգացող շուկայի կարգավիճակ է շնորհել, ասվում է ամերիկյան ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հունական շուկան զարգացած էր համարվում, գրում է РБК–ն։

    ԱԽՏ բորսաները բացվել են առավելապես աճով

    Friday, November 1st, 2013

    Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակներն ուրբաթ օրվա առուվաճառքը բացել են Ճապոնիայի իշխանությունների կողմից դրամային քաղաքականության շարունակման հետ կապված ներդրողների լավատեսության ֆոնին ցուցիչների արձանագրված աճով, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

    ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ քարտապանները կկարողանան մասնակցել ավտոմեքենայի և 100 հազար դրամի 100 քարտերի խաղարկությանը

    Friday, November 1st, 2013

    ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իր բոլոր քարտապաններին ներկայացնում է հերթական աննախադեպ խաղարկությունը: