Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը սեպտեմբերին ավելացել են 10.4%–ով` հասնելով 26 մլրդ դրամի

01.11.2013 13:23
Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերը սեպտեմբերին ավելացել են 10.4%–ով` հասնելով 26 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ժամկետանց վարկերի ծավալը 2013 թ.–ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ավելացել է 10.4 տոկոսով  և ամսվա վերջում կազմել է 26 մլրդ դրամ կամ համախառն վարկերի 1.54 տոկոսը, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ ժամկետանց վարկերի մոտ 97.5 տոկոսը կամ շուրջ 25.4 մլրդ դրամը բաժին է հասնում կարճաժամկետ վարկերին։

Երկարացված վարկային ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 90.2  մլրդ դրամ` նվազելով 10.8 տոկոսով, դրանցից մոտ 79.3  մլրդ դրամը` կարճաժամկետ։

Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանի բանկերի վարկային ներդրումներն ընթացիկ տարվա սեպտեմբերին կազմել են 1 579,5 մլրդ դրամ` հուլիսի համեմատ կրճատվելով 0,6 տոկոսով։ Միաժամանակ վարկային ներդրումների մոտ 996 մլն դրամը բաժին է հասնում արտարժութային վարկերին։

2013 թվականի օգոստոսի դրությամբ հայկական առևտրային բանկերի համախառն վարկերը կազմել են մոտ 1 695,7 մլրդ դրամ։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև