Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թ.–ի օգոստոսին ավելացել է 10,7 տոկոսով` հասնելով 347,27 հազար դրամի

01.11.2013 15:40
Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թ.–ի օգոստոսին ավելացել է 10,7 տոկոսով` հասնելով 347,27 հազար դրամի

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական և ապահովագրական ոլորտներում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թ.–ի օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, ավելացել է 10,7%–ով` հասնելով 347 271 դրամի, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ հաշվետու ամսում ֆինանսական և ապահովագրական ոլորտներին, որպես Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածներ, փոխարինել է տեղեկատվության և կապի ոլորտը, որտեղ միջին ամսական անվանական աշխատավարձը հասել է 347 321դրամի։ Միաժամանակ հաշվետու ժամանակաշրջանում բարձր աշխատավարձ է գրանցվել նաև հանքարդյունաբերության ոլորտում` 327,25 հազար դրամ։

Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են մշակույթի ու հանգստի ոլորտները, որտեղ աշխատավարձերը կազմել են ավելի քան 87,5 հազար դրամ, գյուղատնտեսությունը, անտառատնտեսությունը և ձկնորսությունը`96,4 հազար դրամ և ծառայությունների ոլորտը` 99,9 հազար դրամ։

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թվականի օգոստոսին կազմել է 150 538 դրամ, ինչը 4,5 տոկոսով ավել է հուլիսի ցուցանիշից և 5,7 տոկոսով ավել է  2012 թվականիօգոստոսի ցուցանիշից։

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թվականի օգոստոսին գրանցվել է Սյունիքի մարզում` ավելի քան 198,45 հազար դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 102,71  հազար դրամ։ Երևանում 2013 թվականի օգոստոսին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է ավելի քան 164 697 հազար դրամ։

Նախնական կանխատեսումների համաձայն, Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թվականի սեպտեմբերին կազմել է 150 130 դրամ ($370 կամ  12 001 ռուբլի), ինչը 0,3 տոկոսով ցածր է օգոստոսի ցուցանիշից։($1 – 405,03 դրամ) –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև