Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 81 մլն դոլար

04.11.2013 11:45
Հայաստանի առևտրային բանկերը արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 81 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 28–ից նոյեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 81 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 404,7 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ  7,4 մլն եվրո և ավելի քան 773,3  մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 555,62 և մեկ ռուբլու դիմաց 12,57 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Միաժամանակ ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 110,35 մլն դոլար, մոտ 15,4 մլն եվրո և մոտ 123,7 մլն ռուբլի, համապատասխանաբար, 405,96 դրամ, 559,73 դրամ և 12,76 դրամ փոխարժեքներով։

Բացի այդ, 2013 թվականի հոկտեմբերի 21–27–ը հայկական բանկերի կողմից տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է 32,4 մլրդ դրամ, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 41,2 մլն դրամ ($1 –ը 405,26 դրամ է): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև