Հայաստանի միջբանկային շուկայում ռուբլու առուվաճառքի գործարքների ծավալը նախորդ շաբաթ կազմել է 30 մլն ռուբլի

04.11.2013 12:40
Հայաստանի միջբանկային շուկայում ռուբլու առուվաճառքի գործարքների ծավալը նախորդ շաբաթ կազմել է 30 մլն  ռուբլի

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջբանկային շուկայում հոկտեմբերի 28–ից նոյեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածում ռուսական ռուբլով կատարված առուվաճառքի գործարքների ծավալը կազմել է 30 մլն ռուբլի, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Միաժամանակ ռուբլով կատարված առուվաճառքը հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է մեկ ռուբլու դիմաց 12,67 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Միջբանկային շուկայում ԱՄՆ դոլարով իրականացվել է 2,8 մլն դոլարի գործարք` մեկ դոլարի դիմաց 405,67 դրամ միջին կշռված փոխարժեքով` մեկ շաբաթ առաջ մեկ դոլարի դիմաց 406,09 դրամ փոխարժեքով իրականացված 3,4 մլն դոլարի գործարքի համեմատ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև