Ոսկու գինը Հայաստանում աճել է 0,44%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16050,72 դրամ

04.11.2013 18:28
Ոսկու գինը Հայաստանում աճել է 0,44%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 16050,72 դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գինը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 0,44 տոկոսով կամ մեկ գրամի դիմաց  70,37 դրամով` նոյեմբերի 4–ին մեկ գրամի դիմաց կազմելով 16050,72 դրամ։

Միաժամանակ ոսկու բացթողնման գինը կազմում է 17446,44 դրամ (76,49 դրամ աճ)։

Թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները ներկայացրել է Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը։

Ինչպես հայտնեցին «ԱՌԿԱ» գործակալությանը Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից, նշված ժամանակահատվածում  թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արծաթ` գնման գին` 267.32 (-0.76), բացթողնման գին` 290.57 (-0.82), պլատին` գնման գին`17519.72 (+254.96), բացթողնման գին`19043.17 (+277.13), պալադիում` գնման գին` 8899.68(-35.13), բացթողնման գին` 9673.56 (-38.19):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև