Archives by Month:

Calendar:

  • Calendar

    November 2013
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    252627282930  
  • Archive for November 5th, 2013

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 5–ին 1 դոլարի դիմաց կազմել է 405,77 դրամ

    Tuesday, November 5th, 2013

    Նոյեմբերի 5–ի արդյունքում Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, նոյեմբերի 4–ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 0,48 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել 405,77 դրամ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

    Հայաստանում նոյեմբերի 5–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմել է 406,51 դրամ

    Tuesday, November 5th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 5–ին կատարված գործարքներով ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը մեկ դոլարի դիմաց կազմել է 406,51 դրամ։

    Հայաստանը KfW–ից արտոնյալ վարկեր և դրամաշնորհներ կստանա 112,75 մլն եվրոյի չափով

    Tuesday, November 5th, 2013

    Հայաստանը 112,75 մլն եվրո ընդհանուր գումարի չափով արտոնյալ վարկեր և դրամաշնորհներ կստանա KfW բանկից` տարբեր ծրագրերի իրականացման նպատակով։ Միջոցները կտրամադրվեն երեքշաբթի ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի կողմից ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2012 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում:

    ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվն օգոստոսին աճել է 22,2%–ով` հասնելով 1,85 միլիոնի

    Tuesday, November 5th, 2013

    Հայաստանի բանկային համակարգից օգտվող անձանց թիվը 2013թ.–ի օգոստոսին կազմել է 1 854 109 ` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 22,2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 3 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

    Ռուսաստանի բանկը բնակչությանն առաջարկել է ռուբլու խորհրդանիշ ընտրել

    Tuesday, November 5th, 2013

    Ռուսաստանի բանկն առաջարկել է բնակչությանը ռուբլու խորհրդանիշ ընտրել, եզրափակիչ փուլում հայտնվել է հինգ գրաֆիկական նշան։

    Վերլուծաբաններն ակնկալում են, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում ՌԴ բաժնետոմսերի շուկան կկայունանա

    Tuesday, November 5th, 2013

    Ներդրումային ընկերությունների և բանկերի վերլուծաբաններն այս շաբաթ ակնկալում են, որ ՌԴ բաժնետոմսերի շուկան կկայունանա և ռուբլին կթուլանա դոլարի ու եվրոյի նկատմամբ, վկայում են «Փրայմ» գործակալության անցկացրած հարցման տվյալները։