Ռուսաստանի բանկը բնակչությանն առաջարկել է ռուբլու խորհրդանիշ ընտրել

05.11.2013 12:24
Ռուսաստանի բանկը բնակչությանն առաջարկել է ռուբլու խորհրդանիշ ընտրել

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկն առաջարկել է բնակչությանը ռուբլու խորհրդանիշ ընտրել, եզրափակիչ փուլում հայտնվել է հինգ գրաֆիկական նշան։

ԱՄՆ դոլարի և ֆունտ ստեռլինգի նմանությամբ ռուսական ռուբլու խորհրդանիշ ներդնելու առաջարկներն արվել են դեռ 90–ականներին և ավելի հաճախ են սկսել հնչել եվրոյի հայտնվելուց հետո։ 2006 թվականին Կենտրոնական բանկի մասին օրենքում ներառվել է հոդված` ռուսական ռուբլին գրաֆիկական նշանի տեսքով հաստատելու մասին (ռուբլու խորհրդանիշ)։

«Ռուսաստանի բանկի աշխատանքային խումբը դիտարկել է ավելի քան հազարավոր դիմումներ քաղաքացիներից և կազմակերպություններից ռուբլու գրաֆիկական արտահայտման զանազան տարբերակների առաջարկություններով, ուսումնասիրել է ինտերնետ–հանրության գաղափարները»,– ասվում է բանկի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Դրանց թվում  ընտրվել են առավել հաճախ առաջարկվող տարբերակներ։ Ռուբլու խորհրդանիշի վերջնական ընտրության համար Ռուսաստանի բանկը հինգ նշան է դնում հանրային քննարկման։

Արժույթների գրաֆիկական նշումները հայտնվել են ազգային տնտեսությունների զարգացմանը զուգընթաց, արժույթի` միջազգային շրջանառության մեջ դնելու հետ։ Յուրաքանչյուր կոնկրետ արժույթի նշումն աստիճանաբար վերափոխվել է որոշակի խորհրդանիշի, որը միջազգային ճանաչում է ստացել։ -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև