ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվն օգոստոսին աճել է 22,2%–ով` հասնելով 1,85 միլիոնի

05.11.2013 12:39
ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվն օգոստոսին աճել է 22,2%–ով` հասնելով 1,85 միլիոնի

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգից օգտվող անձանց թիվը 2013թ.–ի օգոստոսին կազմել է 1 854 109 ` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 22,2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 3 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ իրավաբանական անձանց թիվը օգոստոսի վերջին կազմել է 75,6 հազար (2012 թվականի օգոստոսի համեմատ` 6% աճ), իսկ ֆիզիկական անձանց թիվը` 1 778,5 հազար (23% աճ)։

Օգոստոսի վերջի դրությամբ երկրի առևտրային բանկերում գրանցվել է ավելի քան 3 110,9 հազար հաշվեհամար։ Այդ ցուցանիշը 69,7 տոկոսով ավելացել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընդ որում` հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի ֆիզիկական անձանց հաշիվները կազմել են շուրջ 2 947,4 հազար (2012թ.–ի օգոստոսի համեմատ` 72,6% աճ), իսկ իրավաբանական անձանց հաշիվները` 163,5 հազար` անցյալ տարվա օգոստոսի համեմատ ավելանալով 29.4 տոկոսով։

ՎՏԲ–Հայաստան Բանկի ընդհանուր հաշիվներում ներգրավված է 3 469 462 հաճախորդ։

Ըստ 2013թ.–ի սեպտեմբերի վերջի տվյալների, բնակչությունից բանկերի կողմից ներգրավված ավանդների մնացորդը կազմել է շուրջ 734,4 մլրդ դրամ` մեկ ամսում ավելանալով 7,9 մլրդ դրամով կամ 1,1 տոկոսով, իսկ 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 145,9 մլրդ դրամով կամ 24,8 տոկոսով ($1–ը` 405,29 դրամ)։ -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև