Դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ ԱՄՆ ծառայությունների հատվածի տվյալների ֆոնին

06.11.2013 11:31
Դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ ԱՄՆ ծառայությունների հատվածի տվյալների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի դոլարի փոխարժեքն աճել է համաշխարհային արժույթների նկատմամբ ԱՄՆ ծառայությունների ոլորտում ակտիվության ավելացման վիճակագրության ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նստաշրջանի ավարտին դոլարը եվրոյի նկատմամբ թանկացավ` հասնելով մեկ եվրոյի դիմաց 1,3475 դոլարի` նախորդ առուվաճառքի վերջում մեկ եվրոյի դիմաց արձանագրված 1,3515 դոլարի համեմատ։ Իենի նկատմամբ  դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է` երկուշաբթի մեկ դոլարի դիմաց 98,61 իենից հասնելով 98,50 դոլարի։ Դոլարի ցուցանիշը (ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր–երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ դոլարի փոխարժեքը) 80,6 կետից դարձել է 80,7։

Ինչպես հաղորդել է Մատակարարումների վերահսկման ինստիտուտը (ISM), ԱՄՆ ծառայությունների ոլորտում գործնական ակտիվության հոկտեմբերյան ցուցանիշն անսպասելի աճել է` հասնելով 55,4 տոկոսի` սեպտեմբերին գրանցված 54,4 տոկոսի համեմատ։ Վերլուծաբանները, ընդհակառակը, կանխատեսում էին մինչև 54 տոկոս ցուցանիշի նվազում։

«Դոլարի փոխարժեքի աճը շարունակվեց ISM–ի վիճակագրության հրապարակումից հետո։ Ընդհանուր առմամբ, շուկան դրական է տրամադրված ամերիկյան արժույթի նկատմամբ», – Bloomberg  գործակալությանն ասել է Նյու Յորքում Mizuho Financial Group–ի արժույթի վաճառքների ղեկավար Ֆաբիան  Էլիասոնը (Fabian Eliasson)։

Եվրոյի փոխարժեքի նկատմամբ ճնշում էին գործադրում Եվրահանձնաժողովի տվյալները, որը 2014 թ.–ին եվրոագոտում ՀՆԱ–ի աճի կանխատեսումը բացասական է դարձրել` ավելի վաղ ակնկալվող 1,2 տոկոսից հասցնելով 1,1 տոկոսի։ Միաժամանակ ըստ նոր գնահատականների` եվրագոտում 2013 թ.–ին գործազրկության կանխատեսումը ևս բացասական է եղել, այն 2012 թ.–ին գրանցված 11,4 տոկոսից դառնալու է ռեկորդային 12,2 տոկոս։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև