ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը և «Ամունդի» ընկերությունը ցանկանում են կառավարել համատեղ ստեղծված ֆոնդերը

06.11.2013 14:00
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը և  «Ամունդի» ընկերությունը ցանկանում են կառավարել համատեղ ստեղծված ֆոնդերը

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիական «Ամունդի» ընկերությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հետ դիմել է ՀՀ կենտրոնական բանկին` ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն ստեղծելու և պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար:

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն (նախկինում՝ Հայաստանի Փոխօգնության Գյուղացիական Բանկ, ACBA) ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում:

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն առաջատար դիրքեր է զբաղեցնում կապիտալի ծավալով և երկրորդ տեղը` ընդհանուր ակտիվների մեծությամբ։

«Ամունդի» ընկերությունը ակտիվների կառավարման շուկայում համաշխարհային առաջատարներից մեկն է։ Ընկերությունն արդյունավետ և նորարարական ապրանքներ է մշակում 30 երկրների ավելի քան 3000 ինստիտուցիոնալ հաճախորդների և կողմնակի դիստրիբյուտորների համար։ Այն կապեր ունի խոշորագույն ինքնիշխան հիմնադրամների, կենսաթոշակային հիմնադրամների, ինստիտուցիոնալ և կորպորատիվ հիմնադրամների հետ Ֆրանսիայում և արտերկրում։

«Ամունդի» ընկերությունն ավելի քան 2000 դիստրիբյուտորական համաձայնագրեր ունի Եվրոպայի և Ասիայի առաջատար հարթակների հետ։ «Ամունդիի» գործընկերներից մեկն է Credit Agricole ֆրանսիական բանկը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև